Հայաստանի բնակչության գնողունակությունը նվազում է
Հայաստանի բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել, ինչը վկայում է երկրում աղքատության խորացման մասին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակչության գնողունակությունը շարունակում է նվազել, ինչը վկայում է երկրում աղքատության խորացման մասին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Ինչպես նշվում է գրառման մեջ, դրա մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական ցուցանիշները։
ԱՎԾ-ի՝ նախօրեին հրապարակած տեղեկանքի համաձայն, 2016 թվականի հունվարին առևտրի ծավալները անցյալ տարվա հունվարի համեմատ նվազել են 1.7 տոկոսով։ Դա նշանակում է, որ մարդիկ ավելի քիչ ապրանքներ են գնում, քան մեկ տարի առաջ։
«Ինքնին 1.7 տոկոսի անկումը սարսափելի չէր լինի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք։ Անցած տարվա հունվարին, որի հետ համեմատության մեջ է դրվում այս ցուցանիշը, առևտրի ծավալները արդեն իսկ գահավիժել էին 7.5 տոկոսով։ Այլ կերպ ասած, այս տարվա հունվարին առևտրի ծավալը նվազել է արդեն իսկ նվազածի համեմատ»,– նշում է պարբերականը։
Ըստ թերթի, ուշագրավ է այն հանգամանքը, որ նախորդ ողջ տարվա ընթացքում բնակչության գնողունակությանը նվազում էր պաշտոնական վիճակագրության կողմից տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում տպավորիչ աճերի ֆոնին։
Այս տարվա առաջին ամսին նույնպես տնտեսության բոլոր ճյուղերում իբր աճ է գրանցվել, միջին աշխատավարձը նույնպես աճել է, բայց մարդիկ շարունակում են աղքատանալ, գրում է թերթը։-0-