«Ռոսիա մոլը» կբացվի մարտի 4-ին. ժապավենը կտրելու է Սերժ Սարգսյանը
![«Ռոսիա մոլը» կբացվի մարտի 4-ին. ժապավենը կտրելու է Սերժ Սարգսյանը](http://arka.am/upload/resize_cache/iblock/3d4/220_165_2/3d46a6e1868be85781b73b07b3ece2a5.jpg)
Տևական ժամանակ կառուցվող «Ռոսիա-մոլի» բացման օրը հայտնի է։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տևական ժամանակ կառուցվող «Ռոսիա-մոլի» բացման օրը հայտնի է, գրում է hraparak.am–ը։
Աշխատանքները գրեթե ավարտվել են, այժմ մի քանի կոսմետիկ հարցեր են լուծվում, որոշ խանութներ արդեն ապրանքներն են բերել, որոշները՝ գովազդային վահանակներն են փակցնում, մի խոսքով՝ եռուն աշխատանքային շրջան է, գրում է թերթը։
Հոդվածի հեղինակները գրում են, որ Սուքիասյանները որոշել են «Ռոսիա մոլը» բացել մարտի 4-ին, իսկ կարմիր ժապավենը կտրելու է անձամբ երկրի նախագահը՝ Սերժ Սարգսյանը:
Թերթի տեղեկություններով` մոլի բացմանը մասնակցող բարձրաստիճան պաշտոնյանները՝ երկրի նախագահի գլխավորությամբ, կժամանեն մետրոյով: Սերժ Սարգսյանը «Բաղրամյան» կայարանից մետրո կնստի և կիջնի «Ռոսիա» կանգառում՝ այդ կերպ նաև ուսումնասիրելով, թե ինչ վիճակում է մետրոն։–0–