Հայաստանի ժուռնալիստների միությունը ոսկե մեդալ է շնորհել «ԱՌԿԱ» գործակալության տնօրենին
Հայաստանի ժուռնալիստների միությունը ոսկե մեդալ է շնորհել «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին մասնագիտությանը հավատարիմ լինելու համար։
«Ես այս գործակալության կայացման և նրա ղեկավարների աշխատանքի սկզբի վկան եմ։ Նրանք հենց սկզբից իրենց առջև դրել էին կոնկրետ նպատակներ, գիտեին, թե ինչին են ծառայելու, իսկ ծառայում են գլխավորին` մեր մասնագիտությանը», – ասաց Գևորգյանը։
ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև www.telecom.arka.am հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-