Ամերիաբանկն ընդլայնում է ինտերնետային առևտրի զարգացման հնարավարությունները
Ամերիաբանկի vPOS ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել շուրջօրյա վաճառքներ և ձեռք բերել հաճախորդներ աշխարհի տարբեր վայրերից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի vPOS ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել շուրջօրյա վաճառքներ և ձեռք բերել հաճախորդներ աշխարհի տարբեր վայրերից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:«Ամերիաբանկի կողմից առաջարկվող էքվայրինգի ծառայությունը մեծ արձագանք է ստացել բոլոր այն ընկերությունների շրջանում, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսն ինտերնետ միջավայրում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բանկն առաջարկում է ծրագրային ամբողջական, պատրաստի լուծում, ինչն ազատում է ծրագրավորման, կարգաբերման բարդ և ժամանակատար խնդիրներից: Ծրագիրը տեղադրվում է անվճար և շատ սեղմ ժամկետում:
Մամուլի ծառայությունը նաև նշում է, որ հետագա ծրագրային անհրաժեշտ թարմացումները իրականացնում է բանկը, ինչը հաճախորդներին թույլ է տալիս խուսափել ծրագրավորման հետ կապված հետագա սպասարկումից:
Ամերիաբանկի vPOS ծրագրից օգտվելու հնարավորությունները և ծրագրի առավելությունները ներկայացնում է Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը։
Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-