Հայաստանի գյուղատնտեսությունը հատկապես կարևորում է բույսերի գենետիկ ռեսուրսների պահպանումը
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հատկապես կարևորում է բույսերի գենետիկ ռեսուրսների պահպանումը, չորեքշաբթի ՄԱԿ Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հատկապես կարևորում է բույսերի գենետիկ ռեսուրսների պահպանումը, չորեքշաբթի ՄԱԿ Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանի ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։2015 թվականի հունվարին մեկնարկած ծրագրի շրջանակում ԵՄ–ն, Զարգացման ավստրիական գործակալության հետ համատեղ, 25 մլն եվրո է հատկացրել ագրոհատվածի և գյուղական համայնքների կայուն և համապարփակ զարգացմանը։ Ծրագիրն իրագործում է UNDP–ն (ՄԱԿ–ի զարգացման ծրագիրը), FAO (ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն), UNIDO (ՄԱԿ–ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն)։ Միաժամանակ, FAO–ն 2 մլն եվրո հատկացված գումարով կիրականացնի, այդ թվում, Հայաստանի բույսերի գենետիկ ռեսուրսների վիճակի գնահատում։
«Հայաստանում FAO–ի հետ համատեղ արդեն ստեղծվել է ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանման և օգտագործման այգի, որտեղ տվայլ պահին հավաքվել է 82 տեսակի ծիրան։ Դա լուրջ հարստություն է, որը ստացվել է քրտնաջան աշխատանքի արդյունքում»,– նշեց Պետրոսյանը։
Բացի այդ, ըստ նրա, խաղողագործությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի, և այստեղ, ըստ տարբեր աղբյուրների, աճել է ավելի քան 900 տեսակի խաղող, որոնցից որոշները, ցավոք, մոռացվել են և անվերադարձ կորել։
Պետրոսյանը պարզաբանեց, որ տեսակներից շատերը տվյալ պահին չունեն տնտեսական կամ արդյունաբերական արժեք, բայց գինու արտադրանքի սպառողների ճաշակներն ու նախընտրությունները մշտապես փոխվում են, մշտապես փոխվում են գինու արտադրության, դրա առանձնահատկության նկատմամբ պահանջները։ Այդպիսով, երբեմնի մոռացված տեսակների մի մասը կարող է իր տեղը գտնել գինու արտադրությունում։
«Կան նաև խաղողի բազմաթիվ տեսակներ, որոնք նույնականացման, պահպանման և ուսումնասիրության կարիք ունեն։ Այդ հարցում FAO–ն նաև օժանդակություն է ցուցաբերել Գյուղատնտեսության նախարարությանը»,– ասաց նա։
-0-