«Մետաքսի ճանապարհ» նախագծի իրագործումը բխում է Հայաստանի ազգային շահերից. տնտեսագետ
«Նոր Մետաքսի ճանապարհ» նախագծի իրագործումը հիմնականում բխում է Հայաստանի ազգային շահերից, ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը` պատասխանելով «ԱՌԿԱ»–ի հարցին։
ԵՐԵՎԱՆ, հուլիսի 16. /ԱՌԿԱ/. «Նոր Մետաքսի ճանապարհ» նախագծի իրագործումը հիմնականում բխում է Հայաստանի ազգային շահերից, ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը` պատասխանելով «ԱՌԿԱ»–ի հարցին։Սակայն, նրա խոսքով, ԵՏՄ–ին Հայաստանի միանալը սահմանափակում է նրա հնարավորություններն այդ տնտեսական գոտու առավելությունների օգտագործման առումով։
«Մտնելով ԵՏՄ–ի կազմ` Հայաստանն, ըստ էության, զրկեց իրենց տնտեսական ինտեգրման համար այլընտրանքային ուղիներից։ Այսպիսով, Չինաստանի հետ հարաբերությունների ձևավորման մեջ Հայաստանը կդիտարկվի արդեն ոչ թե առանձին սուբյեկտ, այլ ԵՏՄ անդամ` զրկելով իրեն ՉԺՀ–ի հետ երկկողմանի հարաբերությունների օգուտներից»,– նշեց Եղիազարյանը։
Միևնույն ժամանակ փորձագետը չբացառեց, որ երբ նախագիծը սկսի զարգանալ, իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը։
«Նոր մետաքսի ճանապարհը» աննախադեպ ենթակառուցվածքային նախագիծ է, որը նախաձեռնել է Չինաստանը, որի իրագործումը կհանգեցնի Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածքով չինական ապրանքների դեպի Եվրոպա էժան և զգալիորեն արագ առաքման արագացմանը։ Այդ նախագծի իրագործման համար Պեկինը հիմնել է Մետաքսի ճանապարհի 40-միլիարդանոց հիմնադրամ, ինչպես նաև 100–միլիարդանոց Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ, որն աշխատանքն է սկսել 2015թ.–ի հունիսի 29–ին։-0-