Անելիք բանկը նպատակաուղղված է ՏՏ տեխնոլոգիաների ներդրմանն ու Սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը. Խորհրդի նախագահ
Անելիք բանկը հիմա աշխատում է միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական ծրագրի մշակման վրա և նպատակաուղղված է ՏՏ տեխնոլոգիաների ներդրմանն ու Սփյուռքի հետ կապերի ընդլայնմանը, ասաց «Անելիք բանկ» ՓԲԸ–ի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը։