Տեսուչները 1002 հատ սիգ տեսակի ձուկ են առգրավվել Երևանի մի քանի վարչական շրջաններում շրջայցի ընթացքում
Տեսուչները 1002 հատ սիգ տեսակի ձուկ են առգրավվել Երևանի մի քանի վարչական շրջաններում շրջայցի ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 18-ից 20-ը ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են իրականացրել ձկան ապօրինի վաճառքի դեպքեր բացահայտելու նպատակով, հաղորդում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մասնավորապես ՝ Էրեբունի, Ավան, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում առգրավվել է թվով 1002 հատ սիգ տեսակի ձուկ, սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո ձկները հանձնվել են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ -ին, ՀՀ ԿԳՆ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին, «Երևանի Նիկողոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին։ Շրջայցերը կկրեն շարունակական բնույթ»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–