Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց ԲԷՑ–ը «Տաշիր» ընկերության կառավարմանը հանձնելու որոշումը
Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» «Տաշիր» ընկերության հավատարմագրային կառավարմանը հանձնելու որոշումը։
p
bԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/./b Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել «Բարձրավոլտ էլեկտրացանցերը» «Տաշիր» ընկերության հավատարմագրային կառավարմանը հանձնելու որոշումը։
/p
p
Հայաստանի կառավարությունը 2017 թ.-ի օգոստոսի 24-ին կայացած նիստին որոշում է կայացրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն «Տաշիր կապիտալ» ընկերությանը փոխանցելու մասին: Համաձայնագրի շրջանակում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը կփոխանցվեր «Տաշիր կապիտալ» ընկերության կառավարմանը, այսինքն 649 231 բաժնետոմս, յուրանչյուրը 13600 դրամ անվանական արժեքով (ընդհանուր առմամբ 8,8 մլրդ դրամի չափով, խմբգր.):br
br
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 30–ին տեղեկացրել է, որ պայմանագիրը չեղարկվել է, քանի որ այնտեղ եղել են կետեր, որոնք շահավետ չեն պետությանը։ br
br
Փաշինյանը հունիսի 1–ին կառավարության նիստում նշեց, որ էներգետիկ ոլորտի երկու հիմնական ընկերությունները (ԲԷՑ–ն ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը») չպետք է լինեն մեկ ընկերության կառավարման ներքո։br
br
Միաժամանակ նա հայտարարեց, որ այս պահին չկա հստակ որոշում այն հարցի շուրջ` ԲԷՑ–ը կփոխանցվի մասնավոր ընկերությանը, թե կմնա պետության կառավարման ներքո։
/p
p
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ–ն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամ`nbsp;a href=http://newsarmenia.am/am/news/economy/-Tashiry-zarmacac-e-nakharari-/ target=_blankզարմանք հայտնելով/a նախարար Արթուր Գրիգորյանի հայտարարության կապակցությամբ։
/p
p
«Տաշիր» ընկերությունների խումբը (որը ղեկավարում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը) 2015 թ.-ի սեպտեմբերին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ռուսական էներգահոլդինգից գնել է հայկական երկու էներգետիկ ակտիվները` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն և Հրազդանի ՋԷԿ–ը։nbsp;
/p
p
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն էներգետիկ ընկերություն է, որն էլեկտրաէներգիա է տրամադրում Հայաստանի սպառողներին, այդ թվում`բնակչությանը:-0-br
/p