Հայաստանի նախագահը ժամանել է Հանրապետության հրապարակ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը թիկնազորի ուղեկցությամբ ժամանեց Հանրապետության հրապարակ:
p
bԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/./b Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը թիկնազորի ուղեկցությամբ ժամանեց Հանրապետության հրապարակ:
/p
p
Ավելի վաղ «Ելք» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Արմեն Սարգսյանին Հանրապետության հրապարակ` նրա կողմից հնչած բանակցություններ սկսելու հրավերին ի պատասխան:
/p
p
Առայժմ պարզ չէ, թե ինչ են խոսում Հայաստանի նախագահը և Նիկոլ Փաշինյանը, քանի որ նախագահի թիկնապահները թույլ չեն տալիս միացնել բարձրախոսները:nbsp;
/p
p
Ապրիլի 13-ից Նիկոլ Փաշինյանը Երևանի կենտրոնում շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որոնք ապրիլի 16-ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների: Բողոքներն ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային խաչմերուկների, ինչպես նաև պետհաստատությունների արգելափակումներով: Ապրիլի 17-ի հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց երկրում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին: Ակցիաների ընթացքում բերման են ենթարկվում ցուցարարներ: -0-br
br
br
/p