14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
p
bԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. /b14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
/p
p
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` մարտի 26-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 27-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և իրենց նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների ջրամատակարարումը։
/p
p
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–
/p