Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
p
bԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. /bՀայաստանը 2018 թվականի գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ի ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` հանդես գալով Հունաստանի արտաքին գործերի նախարարությունում:
/p
p
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել են «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։
/p
p
Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է։
/p
p
Ինչպես հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է. «Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ 2008 թվականին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը:nbsp;Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:
/p
p
Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հառաբեռություններ, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Բարդ հարաբերությունները երկու երկրների միջև հետևանք են, մասնավորաես, Ղարաբաղյան հակամարտությունում Անկարայի կողմից ադրբեջանական կողմի աջակցության, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի Ցեխասպանության միջազգային դատապարտման գործընթացին պատճառով: -0-br
br
br
/p