2018 թ.–ի սկզբից Հայաստանում կթանկանա դիզվառելիքը
Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում:
p
bԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. /bՀայաստանում նոր թանկացումներ են սպասվում, քանի որ 2018թ. հունվարի 1-ից դիզվառելիքը կհարկվի ավելացված արժեքի հարկով, գրում է «Ժամանակը»։
/p
p
«Ամենահամեստ հաշվարկներով դիզվառելիքը կարող է թանկանալ մեկ լիտրի համար 50 դրամով, չնայած վառելիքի վաճառքով զբաղվողները պնդում են, որ թանկացումը կարող է ավելի էական լինել», – նշում են հոդվածի հեղինակները։
/p
p
Համենայնդեպս, ազատ դրամական միջոցներ ունեցողները սկսել են դիզվառելիք գնել և պահեստավորել, հաջորդ տարի ավելի թանկ գնով վաճառելու հույսով:
/p
p
Թանկացման արդյունքում՝ գյուղացին միայն վառելիքի վրա պետք է լրացուցիչ մոտ 8 հազար դրամ գումար ծախսի, գրում է թերթը։–0–
/p
p
br
/p