Ադրբեջանում գրանցված հզոր երկրաշարժը զգացվել է Հայաստանում և Արցախում
Երեք օրվա մեջ երրորդ հզոր երկրաշարժն է գրանցվում Ադբեջանում, այն զգացվել է Արցախում և Հայաստանում։
bԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.nbsp;/bԵրեք օրվա մեջ երրորդ հզոր երկրաշարժն է գրանցվում Ադբեջանում, այն զգացվել է Արցախում և Հայաստանում։br
br
ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, սույն թվականի նոյեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 17:27-ին (Գրինվիչի ժամանակով` 13:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 47.250 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Աղջաբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:br
br
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:br
br
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետությունում՝ 3-4 և ՀՀ հարավ-արևելյան շրջաններում 3 բալ ուժգնությամբ:–0–br