Հավանություն տրվեց ընտանեկան բռնության կանխարգելման աղմկահարույց օրինագծին
Հայասստանի կառավարությունը հինգշաբթի նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում միասնության վերականգնման մասին» օրենքում։br / br /
p
bԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/./b Հայասստանի կառավարությունը հինգշաբթի նիստում փոփոխություններ և լրացումներ կատարեց «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում միասնության վերականգնման մասին» օրենքում։
/p
p
Օրինագծի ընդունմամբ նախատեսվում է ընտանեկան բռնության կանխարգեման կազմակերպչաիրավական հիմքերի ապահովումը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը, արդարադատության հասանելիությունը, ինչպես նաև այդ անձանց անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական աջակցության ցուցաբերումը։
/p
p
Նախատեսվում է նաև կրճատել ընտանեկան բռնության թաքնված լինելու մակարդակը, կարգավորել պետմարմինների և հասարակական կազմակերպությունների գործակցությունն ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել դրանց գործառույթները։ Օրենսդրական լրացումների միջոցով լուծվող գլխավոր խնդիրն ընտանեկան բռնության կանխարգելման գործունեության հստակեցումն ու կարգավորումն է։
/p
p
Ինչպես նիստում հայտնեց Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, փաթեթը չի ներառում նոր հիմքեր ծնողական իրավունքից զրկելու կամ սահմանափակելու համար, ինչպես նաև այն հիմքերի, որոնք կարող են խարխլել ընտանեկան ավանդական արժեքները։
/p
p
«Մենք շատ անգամ ենք քննարկել օրենքը տարբեր հարթակներում։ Պետք է նշեմ, որ մի շարք լուրջ փոփոխություններ են իրականացվել օրինագծի վրա աշխատելու ընթացքում»,– ասաց Հարությունյանը։nbsp;
/p
p
Ընտանեկան բռնության անմիջական վտանգի դեպքում անձի անվտանգության ապահովման համար, օրինագծի համաձայն, կներդրվեն անհապաղ միջամտության ինստիտուտներ։br
/p
p
Միաժամանակ, լրացումների համաձայն, ընտանեկան բռնության առաջին դեպքի ժամանակ նախատեսվում է նախազգուշացում, եթե արարքը հանցագործության կազմ չի պարունակում և եթե ընտանեկան բռնության ենթարկվածի կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում։ -0-br
br
br
/p