Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Բաղրամյան–Մոսկովյան խաչմերուկում
Փոփոխությունը կիրականացվի տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Բաղրամյան–Մոսկովյան խաչմերուկում։ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 9-ից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով դեպի նշված ուղղությամբ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:–0–