Ավան վարչական շրջանի ջրանջատումը չեղյալ է հայտարարվել
«Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի վթարի պատճառով ջրանջատում է նախատեսված Երևանի որոշ վարչական շրջաններում։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի վթարի պատճառով ջրանջատում է նախատեսված Երևանի որոշ վարչական շրջաններում։
Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդմամբ, ««Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 4-ին ժամը 14.30-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 11.00-ը պետք է դադարեցվեր նաև Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայտնել է, որ Ավանի ջրանջատումը չեղյալ է հայտարարվում։
«Քանի որ այսօր` սեպտեմբերի 4-ին, «Կաթնաղբյուր» 5-րդ ջրատարի վթարով պայմանավորված դադարեցվել է նաև Երևանի Ավան վարչական շրջանի ջրամատակարարումը, որոշվել է Ավանում սեպտեմբերի 5-ին նախատեսված շինարարական աշխատանքները իրականացնել այսօր: Հետևաբար, վարչական շրջանում սպասվող վաղվա ջրանջատումը համարել չեղյալ»,– ասվում է ընկերության հաղորդման մեջ։ -0-