Լոռու մարզպետի պահանջով կարգելվի անսարքություններ ունեցող և հանրության համար վտանգ ներկայացնող վերելակների հետագա շահագործումը
Մայիսի 30-ին Վանաձորի Աղայան 74/1 հասցեում վերելակի անսարքության պատճառով գրանցված դժբախտ պատահարի առիթով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել: Մարզի ղեկավարի հանձնարարությամբ շրջաբերական գրությամբ կրկին անգամ խստիվ զգուշացվել է մարզի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ …