Փաշինյանը հույս ունի, որ Զարուհի Փոստանջյանը կդիմի իրավապահ մարմիններին՝ ընդդեմ «Ելքի»
Շենգավիթում Նիկոլ Փաշինյանը շրջում էր բակերում եւ «մինի սոցհարցում» անցկացնում, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել. «Օրինակ, 9-րդ հարկ, դուք քվեարկո՞ւմ եք «Ելք» դաշինքի օգտին, թե՞ չէ»: Պարզվեց, որ բոլոր հարկերի բնակիչներն էլ «Ելքի» օգտին են պատրաստվում քվեարկել: Փաշինյանը հեգնեց. «ժողովուրդ ջան, Ահարոն Ադիբեկլյանը որտե՞ղ է իր սոցհարցումներն անում, մի հատ բացատրեք»: