Վարչապետը ծանոթացել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման ընկերության գործունեությանը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: Կառավարության ղեկավարը շրջել է արտադրամասերով և լաբորատորիաներով, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել սպառողին առաջարկվող ապրանքատեսականուն, սանիտարահիգիենիկ համակարգին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: Վարչապետին ներկայացվել է, որ սննդի անվտանգության և որակի վերահսկողության ապահովման …