Պատգամավորներ կան՝ ոնց քվեարկում են՝ անվավեր է դուրս գալիս
Եթե համապետական ընտրություններին մարդիկ նշում են, որ Չակ Նորիսին են ընտրում, դա դեռ հասկանալի է, բայց երբ պատգամավորը չի կարողանում կարեւոր հարցի քվեարկության ժամանակ տարրական գործողություն կատարել՝ «դեմ»-ը ջնջել՝ կողմ լինելու կամ «կողմ»-ը ջնջել՝ դեմ լինելու համար՝ սա արդեն մտորելու տեղիք է տալիս: