Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ
Օգոստոսի 31-ին, ժամը 21.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» աստիճան: ԱԻՆ