Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված համերգ Շվեյցարիայում
Հուլիսի 30-ին Ժնևի մերձակա Պյուպլանժ քաղաքում տեղի ունեցավ դասական երաժշտության միջազգային փառատոն, որի շրջանակներում, իբրև պատվո հյուր, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։ Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք ուղղեց դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով ընդգծեց հազարամյակների …