ՀՔԱՎ. Դատապարտում ենք ոստիկանության հրապարակային և ցուցադրական բռնությունները քաղաքացիների նկատմամբ
2016 թ.-ի ապրիլի 21-ին՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց և ապրիլի 22-ին Բաղրամյան պողոտայում կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ ՀՀ Ոստիկանությունը, շարունակելով իր ավանդական գործելակերպը, անհամաչափ ոստիկանական ուժեր ներգրավելով խաղաղ ցույցերի մասնակիցների դեմ, ցուցադրաբար և բռնի կերպով խախտելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի …