Ըստ հաղորդման՝ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն առերևույթ անցել են լիազորությունները
2015 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի շենքերից մեկի բնակարանից գողություն կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ Բեսսարիոն Լ.-ն և Շոթա Մ.-ն: Վերջինիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց: Դեպքի …