«Նոր այգին կյանքի և նոր սկզբի, իր ժողովրդի ու հայրենիքի բարգավաճման գործում Ռուբեն Վարդանյանի ունեցած ավանդի խորհրդանիշ է»․ տեղի է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն
Տաթևի վանք համահայկական ուխտագնացության շրջանակներում այսօր տեղի է ունեցել պտղատու նոր այգու բացման արարողություն, որը նախաձեռնել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, ի շարունակություն Տաթևի վանքի հարևանությամբ կանաչ գոտի ստեղծելու Ռուբեն Վարդանյանի տեսլականի։ Այգում ծառ կարող էր տնկել յուրաքանչյուր ոք՝ կատարելով նվիրատվություն կամ աջակցելով նախագծին: Ֆինանսական մասնակցության արդյունքում հավաքված գումարը կուղղվի Տաթև համայնքի զարգացմանը: