Շարժման աջակիցներին ապօրինի և բռնապետական մեթոդներով լռեցնելու բոլոր տեսակ փորձերը միայն ի ցույց են դնում սեփական ժողովրդից ունեցած ձեր խորը վախերը․ հայտարարություն
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում կայանալիք համազգային հանրահավաքին ընդառաջ ստանում ենք Շարժման աջակիցների, կամ Շարժման հրավիրած հավաքների մասնակիցների նկատմամբ ապօրինի հետապնդումների նոր ալիքի մեկնարկի մասին վկայող տեղեկություններ: Արտահերթ ստուգումներ և քննչական գործողություններ են մեկնարկում Շարժման աջակիցներին պատկանող բիզնեսներում, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ սկսում են այցելել մեր աջակիցների և նրանց հարազատների տներ` անհարկի անհանգստություն պատճառելով մեր քաղաքացիներին: