«Հայաստանը և ԵՄ-ն վերանայում են հարաբերությունները և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը, դրական իմաստով վերանայում են». Արարատ Միրզոյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումների վերաբերյալ հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նշել է. «Իսկապես, սա, տիկի’ն Գալստյան, հրապարակային տեղեկատվությունից ևս ակնհայտ է, որ Հայաստանը և Եվրոպական միությունն այս օրերին, վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը, դրական իմաստով վերանայում են: Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, ինչպես դուք նշեցիք, ՀԸԳՀ-ն, և