Տավուշում և Երևանում ցույցերին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, Վանաձոր քաղաքի բնակիչ Գ․Ղ․–ի կողմից առերևույթ կատարված խարդախության փորձի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գ․Ղ․–ն Վանաձոր քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով, պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար