Հայկ Մարության. Համոզված ենք, որ նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում
Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեեւ խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։