Գաղթականներ
Ցուրտ է։ Սառը, թեթեւ քամի է։ Թարսի նման տաք վերարկուս չեմ հագել։ Կանգառում կանգնած, մի տեսակ դողացնում եմ։ Սառը քամուց պաշտպանվելու համար, նստեցի կանգառի մետաղե նստարանին, ուր 2-2,5 տարեկան երեխային կրծքին սեղմած, մի երիտասարդ կին էր նստած։ Կինը կամաց ինչ-որ բան էր շշնջում երեխայի ականջին։ Աչքս ընկավ կնոջ հնամաշ, ճմռթված, ոչ տաք սապոգներին։ Հետո հայացքս