«Հիմնավոր կասկած իսպառ գոյություն չուներ». Վահան Հովհաննիսյանը՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի եւ խափանման միջոցի մասին
«Միանշանակ բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան, որովհետեւ հիմնավոր կասկած իսպառ գոյություն չուներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԿԱՄՔ հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավարներից Վահագն Չախալյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով դատարանի կայացրած որոշումը: Հիշեցնենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Վահագն Չախալյանին նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը: Նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվել՝ մայիսի 16-ին, կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցի