«50 տարին անցավ 5 րոպեի պես»
Այսօր՝ մայիսի 18-ին, լրանում է Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի հիմնադրման 50 տարին: Մեր զրուցակիցն է թատրոնի հիմնադիր կազմի մնջախաղաց արտիստ Լեւոն Իվանյանը: -Պարոն Իվանյան, Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի հիմնադրման կեսդարյա հոբելյանի առիթով կարծես թե ասպարեզում որեւէ հոբելյանական միջոցառում չի երեւում կամ գուցե մի բան արվում է… -Ճիշտն ասած՝ ես եւս սպասում էի ինչ-որ կարգի հանդիսության,