«Դատավորների գործով» ՍԴ-ն հրապարակեց նոր որոշումները
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի գործով էլ, ապրիլի 30-ին բանավոր ընթացակարգով քննելուց հետո, Սահմանադրական դատարանը մտել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մայիսի 13-ի որոշմամբ դիմողի գործի անհատական հանգամանքների վերլուծությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՕ-333-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչեւ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը տեւել է 3