Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ
Մայիսի 17-ը Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության օրն է, որը կապված է 1865 թվականի մայիսի 17-ին Հեռահաղորդակցության միջազգային միության ստեղծման հետ։ Այսօր Հեռահաղորդակցության միջազգային միությունը Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գործակալություններից է և համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է աշխարհում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների տարածման ուղղությամբ և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։ Այս գործակալությունը ստեղծվել