Միջազգային կառույցները Եմենում, Աֆղանստանում, Սոմալիում կարողանում են հարց լուծել, Ադրբեջանի պարագայում քար լռություն են պահում. Լեռնիկ Հովհաննիսյան. «Ազգ»
Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն «Ազգ»-ի հետ զրույցում ցավով է արձանագրում՝ մտահոգությունները իրականություն են դառնում: «Միշտ ասում էինք ու քաջ գիտակցում, որ Ադրբեջանն, առաջին հերթին, քանդելու է 1994-ից հետո կառուցված պաշտամունքային, հոգեւոր եւ աշխարհիկ շինությունները: Այդ քաղաքականությունը նոր չէ, դա սկսվել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Ապացույցը Մեխակավանի