«Սեպտեմբերի 19-ը փշրեց մեր բոլոր երազանքները… Այդքանից հետո գոնե հայրենիք ունենայինք». «Ա1+»
«Ա1+». Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանաշանակիր Տիգրան Կարենի Ավանեսյանն այսօր կդառնար 28 տարեկան։ Տիգրանն անմահացել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ թշնամու հրահրած հերթական ագրեսիայի հետևանքով։ Տիգրանն Ասկերանից էր, նոր էր ամուսնացել, երբ պատերազմը սկսվեց։ «Հուլիսի 8-ը իմ կյանքի ամենաուրախ ու ամենաերջանիկ օրն էր, Տիգրանս այդ օրը ամուսնացավ,- հուզմունքը զսպելով ասում է մայրը։ «Հիմա ուրախանում եմ,