Նիկոլ Փաշինյանին եւ ֆորումի մասնակիցներին վանկարկումներով եւ սուլոցներով դիմավորեցին
«Հողատու հեռացիր», «Նիկոլ դավաճան»․ այսպես դիմավորեցին քաղաքացիները՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող ՎԶԵԲ-ի միջազգային ֆորումին մասնակցելու եկած Նիկոլ Փաշինյանին։ Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիները ֆորումի մասնակիցներին էլ սուլոցներով և վանկարկումներով դիմավորեցին: Ոստիկանները շարք են կազմել, որպեսզի քաղաքացիները չխանգարեն ֆորումի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսների երթեւեկությանը: Ոստիկանների մի մասը հատուկ հանդերձանքով է, նաեւ