Էնիո Մորիկոնեի որդին կղեկավարի աշխարհահռչակ նվագախմբի համերգը Երևանում
Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ կհնչեն հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր «Երեւանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը՝ Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ: Համերգի ընթացքում կհնչեն համաշխարհային կինոյի լավագույն սաունդթրեքերը՝ The Good, the Bad and the Ugly. Once Upon a Time in America. Malena եւ այլն,