Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին
Օրերս մեր գործընկեր՝ «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի (ՀՃՈՒ) կողմից տարածվեց Ադրբեջանի մշակութային վանդալիզմի մասին հերթական դեպքը, որը փաստվեց նաև ադրբեջանական թելեգրամյան ալիքներով։ Այս անգամ Ադրբեջանի կողմից հիմնահատակ ավերվել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, որի կառուցումն ավարտվել էր 1998 թվականին, իսկ գմբեթի խաչը օծվել նույն տարվա մայիսի 31-ին: Եկեղեցու ճարտարապետն էր Հրաչյա Գասպարյանը, իսկ շինարարությունը ղեկավարել