ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամի դեմ քրեական գործի հիմքում կաշառակերության, փողերի լվացման եւ օտար երկրի շահերին ծառայելու մեղադրանքներ են, իսկ օտար պետությունն Ադրբեջանն է․ «Հրապարակ»
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Քուեյեհի (Henry Cuellar) դեմ Տեքսաս նահանգի դաշնային դատարանում սպասվող դատավարության մասին վերջին մեկ շաբաթում տեղեկացան երեւի ամենքն ԱՄՆ-ում, Եվրոպայում, նաեւ՝ Հայաստանում եւ Ադրբեջանում։ Խնդիրն այն է որ Քուեյեհի դեմ քրեական գործի հիմքում կաշառակերության, փողերի լվացման եւ օտար երկրի շահերին ծառայելու մեղադրանքներ են, իսկ օտար պետությունը, որը տվել է կաշառքները,