Ոչ մի արտառոց բան պետք է չլինի, որ երիտասարդ մարդկանց անունով այսպիսի դպրոցներ են կառուցվում․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ: Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ կառուցված մարզադահլիճներում արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ, ինչպես նաև եղել այլ բնակավայրերում՝ ծանոթացել նոր օբյեկտների կառուցման աշխատանքներին: Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան: Վարչապետի առաջին կանգառը եղել է Էջմիածին