Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետ. CivilNet
Տավուշի մարզից մեկնարկած բողոքի ցույցերի առաջնորդները՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, հայտնվել են ֆեյսբուքյան մի շարք էջերի թիրախում, որոնք կեղծ լուրեր և դավադրապաշտական թեզեր են տարածում նրանց մասին։ Այս էջերից որոշներն ակտիվ էին 2023-ի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններից առաջ և նույնատիպ տեղեկություններ էին տարածում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հիմնական մրցակից,