Սյունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քննարկել են առաջնահերթությունները, որոնք կարևոր են մարզի համար
Մայիսի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընդունել է մարզ այցելած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին և ՄԱԶԾ-ի այլ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ Սյունիքում իրականացված աշխատանքի ու զարգացման