Էրդողանը կարևորել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ Ընդգծվել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր դինամիկան, քննարկվել են համագործակցության հեռանկարները։ Էրդողանը բավարար է համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացում «առաջընթացը»։ Նա ընդգծել է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպումից, նշել խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք