«Սա չարիքը քշելու ուխտագնացության երթ է` դեպի Երեւանի կենտրոն». Էլեոնորա Մանանդյան
Ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման, մի խումբ քաղաքացիներ Սուրբ Սարգիս եկեղեցուց ուխտագնացության երթ էին նախաձեռնել դեպի` Երեւանի կենտրոնում գտնվող Սուրբ Զորավոր եւ Սուրբ Աննա եկեղեցիներ։ Երթից առաջ հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը ԶԼՄ- ներին ասաց. «Մենք այսօր այստեղ ենք ոչ թե որպես կազմակերպություն, այլ որպես մի խումբ հայեր, որոնք խիստ մտահոգ են այս ամբողջ իրավիճակով։