Ըստ փաստաբանի` միլիոնավոր դոլար արժողությամբ Նկարիչների տան հայցը գրավոր ընթացակարգով ծածկադնփոց են ուզում անել
Ամիսներ առաջ Հայաստանի նկարիչների միությունը գրություն էր ստացել գլխավոր դատախազությունից, ըստ որի՝ 90-ական թվականներին Կադաստրի կոմիտեի կողմից Աբովյան-16 հասցեի անշարժ գույքը, որը հանրությանը հայտնի է Նկարիչների միություն կամ Նկարիչների տուն անունով, ստեղծագործական այս միությանը սեփականության իրավունքով տրվել է ինչ-որ խախտումներով եւ այդ հիմքով վարույթ է հարուցվել։ Այսօր այդ առիթով հրավիրված Նկարիչների միության արտահերթ համագումարում, որին