Պարզվում է՝ Փայլակ Ֆահրադյանը «հայհոյել» է Հակոբ Արշակյանին, չի եղել լրագրող ու տեսանյութից դուրս մնացած կադր կա. Աննա Վարդապետյանի «բացահայտումը»
Aravot.am-ը այս առնչությամբ խոսեց Փայլակ Ֆահրադյանի հետ, նա պատրաստվում է հերքել ու միջոցներ ձեռնարկել՝ Աննա Վարդապետյանից իր հայտարարությունների համար պարզաբանումներ պահանջելու, որովհետեւ միջադեպի ժամանակ նա ներկայացել է, որ լրագրող է ու իր հարցերն է ուղղել, տեսանյութից էլ ոչինչ դուրս չի մնացել: