«Տավուշում կան քաղաքացիներ, որոնք ստացել են սեփականության վկայականներ․ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ իրավունքով, ի՞նչ հիմնավորմամբ է հայտարարում, որ սա ՀՀ տարածք չէ»․ Թագուհի Թովմասյան
Ըստ Թագուհի Թովմասյանի՝ եթե քաղաքական դաշտը, քաղաքական գործիչները, քաղաքացիները գային, իրենց քաղաքական լիդերների հետ կանգնեին այստեղ, անհրաժեշտություն չէր առաջանա, որ Բագրատ Սրբազանն ամենադժվար ու պատասխանատու աշխատանքն իր ուսերին վերցներ։