Ջահերով երթի մասնակիցներն իրենց զորակցությունն են հայտնել Բաքվի բանտում գտնվող հայ գերիներին
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված և ամեն տարի, ապրիլի 23-ի երեկոյան Երևանի կենտրոնից դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք շարժվող ջահերով երթի մասնակիցներն այս տարի կրել են նաև Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների լուսանկարներով պաստառներ: Մասնակիցներն այդպիսով իրենց զորակցությունն են հայտնել Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին և պատանդներին՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ